01/03/2026

EU – Armenia

Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պատրաստվեն հարվածների նոր ալիքի, կհարվածենք այնպիսի ուժով, որը նախկինում երբեք չեն տեսել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պատրաստվեն հարվածների նոր ալիքի:

«Թեհրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր պատրաստվում է շատ ուժգին հարված հասցնել։ Ավելի լավ է՝ նրանք դա չանեն, որովհետև եթե անեն, մենք նրանց կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։

Մեկնաբանելով այս լուրը՝ Թրամփը հայտարարել է, թե այժմ դիվանագիտական կարգավորման հասնելն ավելի հեշտ կլինի. մինչդեռ Իրանում հայտարարել են հարվածների ուժգին ալիքի մասին: