01/03/2026

EU – Armenia

Ո՞վ կղեկավարի Իրանը Խամենիի մահից հետո

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի խոսքով՝ Կառավարման խորհուրդը կստանձնի Իրանի Գերագույն առաջնորդի պարտականությունները մինչև սպանված այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդի ընտրությունը։

«Սահմանադրության համաձայն՝ ստեղծվել է Կառավարման խորհուրդ, որը կստանձնի Գերագույն առաջնորդի պարտականությունները մինչև Խամենեիի իրավահաջորդի ընտրությունը», – Լարիջանիի խոսքերը մեջբերել է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը։

IRNA-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ալի Խամենեիի մահից հետո ժամանակավոր առաջնորդներ կլինեն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական ​​համակարգի ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամը։

Միևնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի և կշարունակի հետևել Խամենեիի գծին։ «Մենք պատրաստվել ենք բոլոր սցենարներին և մշակել ենք բոլոր անհրաժեշտ ծրագրերը… Մենք կշարունակենք վճռականորեն հետևել Խամենեիի ուղուն…», – նրա խոսքերը մեջբերել է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը։

Ղալիբաֆը ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդներին անվանել է «կեղտոտ հանցագործներ», որոնք կենթարկվեն «ջախջախիչ հարվածների»՝ Իրանի վրա շարունակական հարձակումների համար։ «Դուք անցել եք մեր կարմիր գիծը և պետք է վճարեք դրա համար», – նշել է նա։ «Մենք ձեզ այնպիսի ջախջախիչ հարվածներ կհասցնենք, որ դուք ինքներդ ստիպված կլինեք ողորմություն խնդրել»։