01/03/2026

EU – Armenia

Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատեցին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի մահը, թեև երեկ երեկոյան դրանում վստահ չէր նույնիսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ, որին դեռ շատ անդրադարձներ կլինեն։

Իրանում, ամենայն հավանականությամբ, հնարավորին արագ կընտրեն նոր հոգևոր առաջնորդ, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ հոգևոր առաջնորդի զոհվելու և ընթացող պատերազմի պայմաններում շատ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ստանձնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

Արդեն իսկ նման ազդակներ կան Իրանի ներքաղաքական դաշտում, սակայն առայժմ երկիրը կենտրոնացած է պատերազմի վրա։

#հարափոփոխ_տարածաշրջանը»։