Օմանի ափերի մոտ նավթատար է խորտակվում:
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Օմանի ափերի մոտ Հորմուզի նեղուցում Պալաուի դրոշի տակ գտնվող լցանավը խոցվել է:
Skylight-ը խոցվել է հրթիռով կամ անօդաչու թռչող սարքով, հայտնել Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB), հրապարակել են հարձակման ենթարկված նավթատարից կադրեր:
Տեսանյութն՝ այստեղ
Իրանը հարձակում է գործել նաև Իրաքի Էրբիլի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ավիաբազայի վրա։ Հարձակումից հետո բազայում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հաղորդել է «Ալ Ջազիրան»։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, այդ թվում՝ Իրաքի Էրբիլ քաղաքում։
Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պատրաստվեն հարվածների նոր ալիքի: Իրանն իր հերթին խոստացել է «այրել» ԱՄՆ-ի և Իսրայելի սիրտը:

Բաց մի թողեք
Չորրորդ երկիրը պատերազմ հայտարարեց Իրանին․ լարված իրավիճակ է
Իրանում բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը. ջիհադ է հայտարարել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ
Իրանը նոր հրթիռային ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ. Տեսանյութ