Դուբայի միջազգային օդանավակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարվածի։ Ականատեսները սոցիալական ցանցերում հրապարակում են ավերածությունների և ուղևորների տարհանման կադրեր։
Ավելի վաղ ԱՄԷ իշխանությունները զգուշացրել էին հնարավոր հրթիռային հարձակումների մասին՝ մարդկանց խնդրելով լքել բաց տարածքները, հեռու մնալ պատուհաններից և գնալ ապաստարաններ։
Չեղարկվել են Դուբայից և ԱՄԷ մյուս քաղաքաներից չվերթերը, այդ թվում՝ դեպի Երևան: Այնտեղ գտնվող այլ երկրների քաղաքացիների տարհանման ուղիների մասին տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել:
Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված 6 չվերթ չի կայանա:
Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով չեղյալ են հայտարարվել՝ Աբու Դաբի (AirArabia), Դուբայ (FlyDubai և Emirates, երեք չվերթ), Շարժա (AirArabia), Դոհա (Qatar Airways) չվերթերը։

Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծո՞ւմ
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ