02/05/2026

EU – Armenia

Կուբայի գրավման երկու սցենար է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կուբային ոչ բարեկամական զավթմամբ, եթե վերջինս շարունակի հրաժարվել գործարք կնքել ԱՄՆ հետ։ Նա նաեւ ասել է, որ զավթումը կարող է լինել նաեւ՝ «բարեկամական»։

Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում ունեցած ասուլիսի ժամանակ։ «Դա կարող է լինել բարեկամական նվաճում կամ ոչ։

Կամ նրանք գործարք են կնքում, կամ դա մենք կանենք շատ հեշտ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նաեւ ասել է, որ Կուբան չունի ոչ փող, ոչ էներգիա եւ կուբացիները շատ ծանր վիճակում են հայտնվել։

Հիշեցնենք, որ Թրամփը դեռ մարտի 7-ին Կուբային մեծ փոփոխություններ էր խոստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ավարտի Իրանի դեմ ռազմարշավը։ Դրանից մեկ օր առաջ էլ նա ասել էր, որ Կուբան ցանկանում է գործարք կնքել։