Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքային հիվանդություն, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով կարճ ժամանակ անց մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 1-ամյա Ավետ Ն․-ն էր, ում հայրը հայտնել է, որ մարտի 11-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում, որի ընթացքում քաշել է սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը և լցրել իր վրա՝ ստանալով այրվածքներ։
Հայրը հայտնել է նաև, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նրան ճնշում են, թե չեն ճնշում, ես գործ չունեմ. Կարապետյան
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «Գործ կարելու» ակցիա է իրականացրել. Լուսանկար