17/04/2026

EU – Armenia

Բոլոր առումներով շատ բարդ իրավիճակից ի՞նչ ելք կգտնի ԱՄՆ նախագահը

Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարը ընթերցել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթլլա Մոձթափա Խամենեիի առաջին ուղերձը, որի հիմնական թեզերն առանձնացրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»:

Իր համար «ծանր» որակելով այն աթոռին նստելը, որ զբաղեցրել են «մեծ Ռուհուլլա Խմոյնին և նահատակ Ալի Խամենեին», նա Իրանի ժողովրդին հավաստիացրել է, որ «ոչ մի մահ անպատասխան չի մնա»:

Անդրադանալով Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակմանը, Մոջթաբա Խամենեիին ասել է, որ ԱՄՆ-ը երկար տարիներին Մերձավոր Արևելքում «ռազմահենակայաններ է ստեղծել, որպեսզի երաշխավորի տարածաշրջանում իր գերիշխանությունը»: Նա Իսլամական հանրապետության անունից հարևան բոլոր երկրներին, որտեղ ամերիկյան ռազմական ներկայություն կա, «փակել դրանք և ազատագրել տարածաշրջանը»:

Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ այդ ռազմակայանները ենթարկվում են հարձակման, բակց «հարեւան երկրները չեն տուժում»: Մոջթաբա Խամենեին հաստատել է, որ այդ հրթիռային «հարձակումները կշարունակվեն, բայց Իրանը միաժամանակ հույս ունի, որ հարեւան երկրների հետ բարեկամական հարաբերությունները կվերականգնվեն»:

Իրանի հոգևոր առաջնորդը հայտնել է, որ Հորմուզի «նեղուցը կշարունակի փակ մնալ, իրանական բանակը և հատուկ ծառայությունները փնտրում են նոր խոցելի կետեր, որպեսզի ԱՄՆ-ի դեմ պատերազմում երկրորդ ճակատ բացվի»:

Այլ աղբյուրներն արդեն երկրորդ օրն է, տեղեկացնում են, որ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավոր է: Ըստ լուրերի, որ, իբր, Լոնդոնում բնակվող ընդդիմադիր իրանցին էլեկտրոնային նամակով ստացել է «նրան բուժող բժիշկներին ծանոթ մարդուց», վիրաբույժները «հարկադրված են եղել անդամահատել նրա ոտքը»:

Անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ «Մոջթաբան չի գիտակցում, թե որտեղ և ինչ վիճակում է, չգիտի հոր և կնոջ մահվան մասին, անգամ տեղյակ չէ, որ իրեն հոգևոր առաջնորդ են ընտրել»:

Ըստ երևույթին, իրականությանը մոտ է տեղեկությունը, որ «Մոջթաբա Խամենեին ընդամենը քարոզչական նպատակով հոգևոր առաջնորդ հայտարարված, իրականում այլևս անգործունակ դեմք է, որի անունից որոշումներ ընդունում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»:

Այս առումով տարածված հայտարարությունը պատերազմի մոտալուտ ավարտի մասին ԱՄՆ նախագահի կանխատեսման ուղղակի պատասխանն է:

Վերջնագրային ոճով արված այդ հայտարարությունը փաստացի վկայում է, որ Իրանը մտադիր է երկարաձգել պատերազմը: Հաշվարկն, ըստ ամենայնի, այն է, որ ռազմական գործողությունների երկարաձգման հետ մեծանում է նաև պատերազմի թատերաբեմի ընդլայնման հավանականությունը:

Այդ դեպքում համաշխարհային տնտեսությունը կբախվի աննախադեպ ճգնաժամի՝ կապված էներգակիրների գների աճի, ինչպես նաև տարանցման լոգիստիկայի նշանակալի խախտումների հետ:

Քաղաքական իմաստով իրանական վերնախավի ուղերձը նույնպես հստակ է. Իրանում ներէլիտային սրացումներ չկան և չեն լինելու, ապարդյուն են նաև իրանական ժողովրդին էթնիկ բաժանումների ենթարկելու փորձերը:

Այն, ինչից Իսրայելը զգուշանում է Գազայում, որ սպանված մեկ ահաբեկչի փոխարեն շարք է մտնում երեքը, ավելի ցայտուն դրսևրվում է Իրանում: Հոգևոր առաջնորդի, բարձրաստիճան զինվորականների, միջուկային ֆիզիկոսների սպանությունները, երևում է, չեն փլուզել կառավարման համակարգը:

Բոլոր առումներով շատ բարդ իրավիճակից ի՞նչ ելք կգտնի ԱՄՆ նախագահը, որեւէ կանխատեսում դժվար է անել: Իրանական պատերազմի մասին, թերևս, ամենադիպուկ գրել է արևմտյան լրագրողներից մեկը. «Ողջերը հազիվ թե կարողանան հաղթել իրենց կողմից սպանվածներին»: