Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ,
Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։
Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։
Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»։


Բաց մի թողեք
Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև
Պուտինի և Փաշինյանի միջև բանակցությունները տեղի կունենան այսօր
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին․ Լուսանկար