«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մարտի 27-ին և 28-ին։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ Համաժողովի հարգելի պատվիրակներ․ խնդրում եմ ծանոթացեք 2026թ․ ԱԺ հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկության կարգին, որը տեղի կունենա ս/թ մարտի 27-ին և 28-ին»,- գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։

Բաց մի թողեք
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Ավինյանն Արտյոմի հետ էլ յոլա չգնա՞ց․ Արտյոմ Կարապետյանը հեռացել է պաշտոնից. Լուսանկար
Պուտինը երեկ ակնարկեց Հայաստանի համար գազի գինը մինչև 800 եվրոյի հասցնելու մասի՞ն