ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի:
Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի:
Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:
Թեև տեսանյութում լսվում է, որ նա ասում է՝ ձեռ չտաք, թող մնա տեղում, այնուամենայնիվ, ձերբակալվել է։

Բաց մի թողեք
Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել
Քստմնելի դեպք՝ Արագածոտնում, մի խումբ տղաներ շանտաժով 13-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություններ են կատարել
Շիրակում տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան