Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։30-ի սահմաններում Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկ Շ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 20-ամյա Էրիկ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում Է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վիրավորվել են 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։


Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին