Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Լեմկինի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Խաչփար գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Համայնքային ոստիկանության Մուշի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Մուշի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը 2025 թ․ դեկտեմբերի 22-ից Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
ՆԳՆ ոստիկանություն

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Հանցագործության թեժ կետեր». ինչպե՞ս պայքարել դանակահարությունների և այլ բռնությունների դեմ գերմանական կայարաններում
Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ