Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10…+12 աստիճան։


Բաց մի թողեք
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո. տեսանյութ
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին