ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ։
«Բոլորովին պարտադիր չէր, որ մենք միջամտեինք Ուկրաինայի գործերին։ Ուկրաինան մեզնից հազարավոր կիլոմետր հեռու է, օվկիանոսից այն կողմ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Թրամփը կրկին նշել է, որ ԱՄՆ–ն միլիարդներ է ծախսել Ուկրաինայի վրա, և Ջո Բայդենին հիմար է անվանել։
«Մենք 350 մլրդ դոլար ենք տվել։ Փոխարենը ոչինչ չենք ստացել։ Մենք այնքան մեծ գումար ենք ծախսել, այնքան զինամթերք ենք օգտագործել։ Մենք ամենուր զինամթերք ենք արտադրում, քանի որ դրանք մեզ անհրաժեշտ են, չէ՞ որ նա այնքան շատ է տվել Ուկրաինային։ Ոչինչ փոխարենը չենք ստացել», – ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք` Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։

Բաց մի թողեք
ԵՄ-ն ՀՀ-ներքին կյանքին միջամտելով՝ մեղադրում է Մոսկվային
Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները. Լուսանկար
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ