Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 47-ամյա Մոնիկա Ք.-ի վարած «Rolls-Royce» մակնիշի և 35-ամյա Հայկ Կ.-ի վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


Բաց մի թողեք
Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանյան հունիսյան բանակցություններին․ Թրամփ
ՀՀ նախագահական նստավայրի մոտ իրականացնում են բողոքի ակցիա և անժամկետ նստացույց․ Լուսանկար
Եկել է, ռեկլամ է անում, որ թազա ընտրվի․ Մարիամ Վարդանյան․ Լուսանկարներ