Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ դպրոցի 9 Բ դասարանի աշակերտներ՝ Հ․-ն, Ա․-ն և 8 Ա դասարանի Ա․-ն վիճաբանել են նույն դպրոցի 8 Գ դասարանի աշակերտ՝ 13-ամյա Կ․ Ա․-ի հետ և նշված դպրոցի հետնամասում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Հ․ Փ․-ն, Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Պ․-ն, իսկ Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ն և ապրիլի 1-ին մանկավարժի կողմից դիտողություն անելու և դիտողությունը չընդունելու հարցի շուրջ ժամը 15։00-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում Հ․ Փ․-ն, Ա․ Պ․-ն և Ա․ Պ․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Կ․ Ա․-ին և պատճառել մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից
Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին