Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.
Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։ Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։
Երեկ, երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքնաթիռի օդաչուի՝ Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնը ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների՝ այս պատերազմում վարքագծի մասին։
Նա, մասնավորապես, նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակ է բացել ամերիկյան ուղղաթիռների վրա։

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին