Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գտնվող «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրենը իրեն առաջարկել է 150 հազար ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեքսանդրա Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում տնօրենը իրեն հեռացրել է աշխատանքից՝ չվճարելով այս տարվա փետրվարի 10-ից մինչ մարտի 30-ը աշխատած 320 հազար ՀՀ դրամ գումարը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։


Բաց մի թողեք
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. Լուսանկար
Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ