17/04/2026

EU – Armenia

Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր

Միացյալ Թագավորությունը չի միանա Հորմուզի նեղուցի շրջափակման ԱՄՆ ռազմական առաքելությանը։ BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիայի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:

«Ամեն անգամ, երբ նեղուցը փակվում է կամ բացակայում է ազատ նավարկությունը, նշանակում է, որ գազն ու նավթը չեն հասնում շուկաներ, իսկ գները բարձրանում են»,- ասել է Սթարմերը՝ նկատելով, որ դա ուղղակիորեն վերաբերում է Մեծ Բրիտանիայի սպառողներին։

«Մենք չենք ներքաշվելու պատերազմի մեջ։ Միացյալ Թագավորությունը չի ներքաշվի։ Դա չի բխում մեր ազգային շահերից, քանի որ ես մտադիր չեմ գործել, եթե չկա հստակ, օրինական հիմք և լավ մշակված պլան»,- հավելել է Սթարմերը։