Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն է նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում է ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվել և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
«Դատարանի որոշմամբ՝ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։
Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Վեդիի մանկшապղծությшն գործով կալանավորվածների կալանքի ժամկետը. Լուսանկար
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ