Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Կրեմլը չի շնորհավորի «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շնորհավորանքներ չենք հղում անբարյացակամ երկրներին, իսկ Հունգարիան անբարյացակամ երկիր է. այն աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին»,- ասել է նա «Life»-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հետևելու է՝ Հունգարիայի նոր ղեկավարության ընդհանուր գիծը պրագմատի՞կ է, թե՞ քաղաքականացված։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երկխոսության մեջ է եղել վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
«Մենք բաց ենք լավ, փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ինչպես հայտնել էինք, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:
Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին։

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին. Լուսանկար
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ