Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, միաժամանակ շարունակելով «Հեզբոլլահի» դեմ գործողությունը և նոր բանակցություններ վարելով Լիբանանի հետ։
«Մեր ամերիկացի դաշնակիցները անընդհատ տեղեկացնում են մեզ Իրանի հետ իրենց կապերի մասին։ Մեր և Միացյալ Նահանգների նպատակները համընկնում են. մենք ցանկանում ենք տեսնել հարստացված ուրանի դուրսբերումը Իրանից և նրա ներքին հարստացման հնարավորությունների վերացումը։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել նեղուցների բացումը»,-ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։
«Դեռ վաղ է ասել, թե ինչպես կավարտվի սա կամ նույնիսկ ինչպես կզարգանա։ Հաշվի առնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», – ընդգծել է վարչապետը։
Նա նշել է, որ «Հեզբոլլահի» դեմ մարտերին զուգահեռ Իսրայելը բանակցություններ է վարում Լիբանանի հետ․ «Այս բանակցությունները տեղի են ունենում հիմա, քանի որ մենք շատ ուժեղ ենք, և երկրները դիմում են մեզ, ոչ միայն Լիբանանը»,-ասել է Նեթանյահուն։
Նա նշել է բանակցությունների երկու հիմնական նպատակ՝ «Հեզբոլլահին» սահմանից հետ մղելը և կայուն խաղաղության հասնելը՝ «խաղաղություն ուժի միջոցով»։

Բաց մի թողեք
Դուրովն «ահաբեկի՞չ» է․ միջազգային հետախուզում է հայտարարվել
Գիշերը լարված է եղել․ Իրանն ու ԱՄՆ-ն կրկին հարվածել են միմյանց
Արդյոք ո՞ղջ է Խամենեին և ո՞վ է իրականում կառավարում Իրանը․ The Times