ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադարձավ Սահմանադրության նոր նախագծի մշակման ընթացքին՝ նշելով, որ դեռ բավարար ժամանակ չի եղել ամբողջական տեքստը խորությամբ ուսումնասիրելու և անհրաժեշտ առաջարկներ ներկայացնելու համար։
Նախարարի խոսքով՝ օրենսդրական ցանկացած նախաձեռնության դեպքում տարակարծությունները բնական են և անխուսափելի։ Նա ընդգծեց, որ որոշումները երբեք միանձնյա չեն ընդունվում, իսկ բոլոր տարբեր կարծիքները քննարկվում են՝ նպատակ ունենալով գտնել համատեղ լուծումներ։
Անդրադառնալով հարցին, թե ինչու դեռ չի հրապարակվել Սահմանադրության նախագիծը, Գալյանը պարզաբանեց, որ այն կհրապարակվի միայն այն դեպքում, երբ լիովին պատրաստ լինի հանրային ներկայացման համար։ Նրա խոսքով՝ թեև տեքստը արդեն մշակված է և գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում դեռ չի կայացվել հրապարակման ժամկետի վերաբերյալ։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ քննարկվել է նախագծի մաս-մաս հրապարակման տարբերակը, սակայն այս հարցում ևս վերջնական որոշում դեռ չկա։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Իջնողը Փաշինյանն է. աշխարհ, կանգնիր
Հիմա կասեմ՝ իրականում ովքեր են փախել. Օհանյանը՝ Փաշինյանին