Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Ապրիլի 20-22-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ը գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 18-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18մ/վ արագությամբ։

Բաց մի թողեք
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին
«Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային»
Ապրիլի 17-ի աստղագուշակ․ Բարենպաստ պահ է բանակցությունների համար