ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, վերջինիս որդին և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը:
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ խարդախությանն օժանդակելը և պաշտոնական կեղծիքը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չբացակայելու արգելքը։


Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները