Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրել են միջգերատեսչական «2026-2027 թվականների խորհրդատվական գործողությունների պլանը»։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Հաղորդվում է, որ բանակցություններն անցել են փակ ձևաչափով։
«Հանդիպման արդյունքներով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2026–2027 թվականների խորհրդատվական գործողությունների պլանը»», — նշել են գերատեսչությունում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Լավրովն ու Ֆիդանը քննարկելու են երկկողմ և միջազգային արդիական թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության նախագծի իրականացումն ու «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների շահագործումը։

Բաց մի թողեք
Բիձինա Իվանիշվիլիին մեղադրվել է «Ռուսաստանի ուղղորդմամբ Իրանին օժանդակելու» մեջ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «նոր թեժ կետ կհայտնվի»
«Զանգեզուրի միջանցքը» կրկին Բաքվի օրակարգում է. Ադրբեջանը խոսում է Եվրոպա տանող նոր ուղու մասին