Բոլորը քննարկում են Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի «վերամիավորումը» Գյումրիում: Նրանք համենայն դեպս զբոսնել են միասին, թեեւ կարծես թե պաշտոնապես չկա միավորման մասին որեւէ հայտարարություն:
Բոլոր դեպքերում, թերեւս սա չէ կարեւորը:
Կարեւորը եղել է Ազգային Ժողովում, երեք օր առաջ, երբ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փաստացի բարձրաձայնել է աննախադեպ մեղադրանք Նիկոլ Փաշինյանի հասցեին, որ ինքն է եղել հարավային ուղղությամբ արցախյան ճակատի պատասխանատուն՝ որպես Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար, քանի որ այդ ուղղությունը եղել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ ենթակայության ներքո:
Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի արձագանքել դրան, ըստ էության: Թերեւս այն պատճառով, որ հնարավոր չէ պատասխանել առօրյա պոռթկումների տրամաբանությամբ: Ուրեմն ինչ է պետք անել: Հնարավորինս չեզոքացնել ինֆորմացիոն միջավայրը:: Ինչպե՞ս: Օրինակ գնալով մի քայլի, որը կգրավի մեծ ուշադրություն:
Ահա թերեւս այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում:
Հակոբ Բադալյան


Բաց մի թողեք
Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը