Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA-ն։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին որոշում կկայացնի միայն ծովային շրջափակումը վերացնելուց հետո։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ մասնակցելու Իրանի վերաբերյալ բանակցություններին։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը պնդեց, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի