Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գյուլագարակում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի Լոռու մարզի պատգամավորի թեկնածուներ՝ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի տներում։
Ինչպես նաեւ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի տներում: Խուզարկության ժամանակ առգրավվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և տան մյուս անդամների հեռախոսները, համակարգիչներ, փաստաթղթեր:
Տեղեկացանք, որ Գյուլագարակ և Ստեփանավան համայնքներում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի 10-ից ավելի անդամների տներում խուզարկություն կատարելու և քննչական բաժիններ տանելու պատճառն այն է, որ 2025 թվականին նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում տարբեր անձանց բռնության սպառնալիքներով, ինչպես նաև նյութական օգնություն տրամադրելու եղանակով ստիպել են մասնակցել Սամվել Կարապետյանի հավաքին:
«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի երկու անդամի տարել են քննչական բաժին, որպես վկաներ հարցաքննվել ու բաց են թողնվել: Երկու համայնքներում իրավապահները «օպերացիա» անցկացնելուց հետո իրենց գործը շարունակել են Լոռվա մարզի Օձուն համայնքում:

Բաց մի թողեք
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա
Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. Լուսանկար
Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել. Լուսանկար