20/04/2026

EU – Armenia

Վասիլիս Մարագոսն այցելել է ԿԸՀ, հետաքրքրվել ընտրությունների նախապատրաստական ընթացքից

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հայտնում են ԿԸՀ-ից:

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող աշխատանքներից։