Գերմանիայում հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացրել Մյորս քաղաքի սիկխյան ուղղության տաճարում։ Կար կասկած, որ տաճարի ներսում զինված հանցագործ կա։
Սակայն իրականացված գործողությամբ պարզվեց, որ այնտեղ զինված հանցագործ չի եղել։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Համաձայն պարբերականի տեղեկությունների, գրոհին մասնակցել ինքնաձիգներով զինված հարյուր ոստիկան։
Իրավապահ համակարգի ներկայացուցիչները կասկածել են, որ ներսում զինված հանցագործ կա, ահազանգել են Դյուսելդորֆի հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանմանը։ Հետո ազդակ է տրվել տագնապի վերացման մասին։
Նշենք, որ իրականացված գործողությունից առաջ՝ տաճարում զինված կոնֆիլիկտ է եղել, որին մասնակցել են մոտ 40 մարդ։ Տուժել է 11 մարդ։ Մեծ մասի մոտ արձանագրվել է գլխի տրավմաներ։ Վեճի պատճառը կապված է եղել տաճարի ֆինանսական միջոցների հետ։

Բաց մի թողեք
Տասնյակ հազարավոր խորվաթներ բողոքի ցույց են անցկացնում վտանգավոր թափոնների աղբավայրի դեմ. Լուսանկար
Հունաստանի վարչապետը խոստանում է հարկերի կրճատում, քանի որ Աթենքը գարնանային ընտրություններ է ակնկալում
Միայնակ խաչակիրը Ջանի Ինֆանտինոյի դեմ. Լուսանկարներ