Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բլոգերի անունից ու խաբեությամբ գումար են ուզում։
Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հայրենակիցներ, արցախցիներ։ Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից (անունը չեմ տալիս, քանի որ տվյալ մարդը մեղք չունի, որ իր անունից են ներկայանում։ Առավելեւս, որ կարող են մեկ այլ մարդու անունից ներկայանան)։
Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ Բայց շտապ, քանի որ, իբր, վերջին օրն է։ Հետո գումար պահանջում, ավելի փոքր, մեծ գումարը ստանալու համար։ Հետո ձեռի հետ անձնական տվյալներ հավաքում։ Ամեն դեպքում, եթե ձեզ շտապեցնում են, կամ գումար են ուզում օգնություն տրամադրելու համար – դա արդեն հստակ խաբեության նշան է»։

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար․ Լուսանկար