«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում ընդունել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը):
Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար, շնորհավոր բոլորիս։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է ՀԷՑ-ի պաշտոնակատարը։

Բաց մի թողեք
Հունգարացի պատգամավորները քվեարկել են իրենց աշխատավարձերը 40%-ով կրճատելու օգտին
Ֆոն դեր Լեյենի 1.4 միլիարդ եվրո արժողությամբ Բաուհաուսի երազանքը չի կարողանում ժառանգություն թողնել
Մեծ Բրիտանիայի ֆինանսական լոբբին վերջապես ցանկանում է մասնակցել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկմանը