Ապատեղեկատվական արշավների դեմ Կառավարության ուսումնասիրությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը:
ԵՄ-ն իր երկրորդ առաքելությունն է տեղակայում Հայաստանում հիբրիդային գործիքակազմով, դրա դեմը հակազդելու միջոցներով, ի՞նչ գործիքներ են օգտագործվելու նախընտրական շրջանում ՀՀ-ին օգնելու համար, արդյոք դրանք ԶԼՄ-ների՞ն են տրամադրվելու, թե՞ պետական գերատեսչություններն են օգտագործելու նախընտրական շրջանում ապատեղեկատվությունը բացառելու համար:
Հարցին վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է, ժամկետների մասով տեղեկատվություն եղել է:
«ԱԳՆ-ն նախօրեին այս թեման կոմունիկացրել է, և դա բնավ նախընտրական շրջանի հետ կապ չունի, քանի որ 2 տարի ժամկետով են տեղակայվելու:
Ուզում եմ, որ այս տեղակայումը որևէ կերպ չկապվի արագ արձագանքման խմբի հետ, որը նույնպես այս շրջանում ակտիվ է եղել: Ուզում եմ ասել, որ երկու առանձին գործառույթներ են, և այս դեպքում 2 տարի ժամկետով է:
Գործողությունների մասին, համագործակցության, ինչու չէ, նաև լրատվամիջոցների հետ աշխատանքի մասով կտեղեկացնենք:
Նպատակը մեկն է՝ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնել, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ»,- ասել է նա:

Բաց մի թողեք
Ինքնաթիռում կարդացի ու ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, այն կնվիրեմ ուղևորներից մեկին. վարչապետ. Լուսանկար
Երեւանն ու Բաքուն հյուսիսից հարավ սահմանազատում են իրականացնելու. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Լուսանկար