23/04/2026

EU – Armenia

Երևանում «Tesla»-ի ոչ սթափ վարորդը մեքենայով անցել է բազալտե եզրաքարն ու կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը. Լուսանկար

Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էրիկ Հակոբյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։