Մայիսի 4-5-ին, բացի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովից, Երևանը հյուրընկալելու է նաև Հայաստան-ԵՄ առանձին գագաթաժողովը, որը համանախագահելու են Հայաստանի կողմից վարչապետը, իսկ ԵՄ կողմից Եվրոպական Խորհրդի նախագահ Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը:
Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ սա Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովն է, և հենց այս ֆորմատում քննարկվելու է Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգը։
Ըստ փոխնախարարի՝ այս գագաթնաժողովում քննարկվելու են վիզաների ազատականացման, ԵՄ կողմից Հայաստանին օժանդակության հարցերը. «Բացի դրանից, հաշվի առնելով տարածաշրջանում վերջին մեկ տարվա զարգացումները, էական քննարկումներ ենք ունենալու հաղորդակցության թեմաների շուրջ, քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք խթանել ներդրումները Հայաստանում։
ԵՄ-ի հետ համատեղ, մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու, որը թույլ է տալու մի նոր պատուհան բացել ներդրումային քաղաքականության մեջ։ Եվրամիությունը կաջակցի մասնավոր սեկտորին և կխթանի մասնավոր սեկտորի ներդրումները Հայաստանում տարբեր գործիքների միջոցով»։
Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովից, ապա նաև Հայաստան–Եմ գագաղթնաժողովներից հետո Երևանում կկազմակերպվի նաև տարեկան «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումը, որտեղ նաև մի շարք եվրոպացի, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ կմնան մասնակցելու ֆորումին։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է այցելում պետական այցով, որի ժամանակ կստորագրվի ռազմավարական գործընկերության փաստաթուղթը:

Բաց մի թողեք
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում. Տեսանյութ