23/04/2026

EU – Armenia

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել

Պենտագոնը հայտարարել է, որ դեռեւս չի կարող հստակ ասել, թե Իրանական վերջին էսկալացիայի հետեւանքով Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները ինչքան վնաս են կրել։ «Դեռ վերջնական տվյալներ չունենք»,- ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի ֆինանսական հարցերով տեղակալ Ջուլս Հյորսթը։

Վերջինս մանրամասնել է, որ ամեն բան կախված կլինի նրանից, դրանք ինչ ձեւով վերականգնելու որոշում կկայացվի։ Հնարավոր է, որ այդ բազաների վերականգնմանը մասնակցեն նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դաշնակիցները։