Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն։
Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի՝ հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) պայմանագրային զինծառայող որդուն հեռացրել են ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումից՝ պատճառաբանությամբ, թե նրա հայրը ընդդիմադիր է։
ՊՆ ղեկավարության կողմից քաղաքական ճնշումների են ենթարկվում բազմաթիվ ուրիշ զինվորականներ ևս, որոնք ծանոթ են կամ երբևէ բանակում ծառայել են Կանդազի հետ։
Սա ոչ այլ ինչ է, քան բանակի ուղիղ քաղաքականացում։ Դա քրեական հանցանք է, որի մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ՝ սկսած նախարարից մինչև այդպիսի հանցավոր հրահանգներ կատարողները։
Փաշինյանի ռեժիմն այնքան է վախեցած, որ ամենուր ընդդիմության ստվերն է տեսնում և իր հանցանքների մեջ ներքաշում է բանակին։ Դա արդեն ոչ միայն հոգեբանական, այլև հոգեկան լուրջ խնդիր է։


Բաց մի թողեք
Ովքե՞ր են ներգրավված «Հայաստան» դաշինքում․ Ընտացուցակ
Երևանում մեքենան հարվածել է կանգառում կայանված ավտոբուսին. կան տուժածներ. Լուսանկարներ
Երևանում «Tesla»-ի ոչ սթափ վարորդը մեքենայով անցել է բազալտե եզրաքարն ու կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը. Լուսանկար