24/04/2026

EU – Armenia

ԱՄՆ-ը կռմբակոծի՞ Մոջթաբա Խամենեիի ապաստարանը

The New York Times-ի տեղեկություններով՝ Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին «թաքնվում է գաղտնի բունկերում և պետությունը ղեկավարում է համապարփակ կոնսպիրացիայի պայմաններում»:

Նրա հետ շփվել կարող են միայն «բշժկական բրիգադի անդամները»: Մոջթաբա Խամենիի «գործունակության վերականգմանը մասնակցում է նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ որպես փորձառու վիրաբույժ»:

ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարությունը և կառավարության անդամները նրան չեն այցելում՝ զգուշանալով, որ իսրայելական հետախուզությունը կարող է հետևել իրենց տեղաշարժին և այդպիսով տեղորոշել Խամենեիի ապաստարանը և թիրախային հարված հասցնել:

Ըստ պարբերականի «ձեռք բերած տեղեկությունների՝ Խամենեիին ոտքի երկու վիրահատություն է տարել և սպասում է պրոթեզավորման, ինչպես նաև վերականգնում է ձեռքի աշխատունակությունը»:

Նա «դեմքի և շրթունքների այրվածքներ է ստացել և դժվարությամբ է խոսում», այդ իսկ պատճառով «հրաժարվում է տեսաձայնագրվելուց»: Պետական կարևորության հարցերում նրա դիրքորոշումը «կառավարությանը, բանակին և ԻՀՊԿ հրամանատարությանը փոխանցվում են գրավոր, փակ ծրարները հասցեատերերին են փոխանցվում սուրհանդակների միջոցով, որ տեղաշարժվում են հիմնականում մոտոցիկլետներով»:

Ամերիկյան պարբերականին հայտնի է դարձել, որ Իսլամաբադում իրանա-ամերիկյան բանակցությունները ձախողվել են, քանի որ «բանակի և ԻՀՊԿ հրամանատարությունը դրանք «անիմաստ» է գնահատել»:

Բանակցությունները շարունակելու և Իրանի դեմ պատժամիջոցները հաղթահարելու օգտին, ըստ աղբյուրի, հանդես են եկել միայն նախագահ Փեզեշքիանը և արտգործնախարար Արաղչին, սակայն «նրանց պրագմատիկ ձայնը լռեցվել է, երբ Մոջթաբա Խամենեին պաշտպանել է զինվորականներին»:

Իսրայելական աղբյուրներին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը Իրանին «մինչև կիրակի դիվանագիտական որոշում ընդունելու ժամանակ է տվել և այդ մասին տեղեկացրել վարչապետ Նաթանյահուին»:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «գտնվում է փակի տակ, որ չի բացվի, քանի դեռ Իրանը գործարքի պայմանները չի ընդունի»: Իր հերթին իրանական կողմը զգուշացրել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը «սպասում են ամերիկյան ռազմանավերը գրոհելու հրամանի»:

Ամենատարբեր աղբյուրները միաժամանակ դիտարկել են Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ամերիկյան ռազմածովային և օդուժի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցների «զգալի չափով կենտրոնացում»:

Դժվար է պատկերացնել, որ մինչև կիրակի Իրանը կընդունի «գործարքի» ամերիկյան նախապայմանները: The New York Times-ի հրապարակումից տպավորություն է, որ իսրայելական հետախուզությունը, այնուամենայնիվ, հավաստանշել է Իրանի հոգևոր առաջնորդի գաղտնի բունկերը:

ԱՄՆ-ը կռմբակոծի՞ Մոջթաբա Խամենեիի ապաստարանը, եթե մինչև կիրակի Թեհրանում դիվանագիտական որոշում չկայացվի, թե հրադադարը կերկարաձգվի՞: