Բաքվում կալանավորվել են Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ութ պաշտոնյաներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին գլխավոր հակակոռուպցիոն վարչության կողմից անցկացված գործողության շրջանակներում։
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ սպաները որպես կաշառք ստացել են տարբեր չափի գումարներ՝ առանձին անձանց ռազմական վարժական հավաքներին մասնակցելուց ազատելու, զինվորական ծառայությունից տարկետում տալու, երկրից դուրս գալու սահմանափակումներ չկիրառելու և նման այլ գործողությունների դիմաց:
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորականները գործել են նախնական համաձայնությամբ:

Բաց մի թողեք
Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը և հարգանքով ոգեկոչում զոհերի հիշատակը․ Էրդողանի ուղերձը
ԱՄՆ նախկին ռազմածովային ուժերի պետը փորձել է համոզել Թրամփին, որ իրեն թողնի պաշտոնին. WSJ
Իրանի պատերազմը սպառել է ԱՄՆ-ի կրիտիկական, թանկարժեք զենքի պաշարները․ NYT