Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանում տեղակայվելիք նոր քաղաքացիական առաքելության (EUPM Armenia) միջոցով փորձելու է ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:
Հիշո՞ւմ եք, երբ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) տեղակայվեց Հայաստանում, Ռուսաստանը հրապարակային արշավ սկսեց դրա դեմ: Էլ ՆԱՏՕ-ի զորքեր, էլ քաչալ շուն, էլ քոռ փիսո, ինչում ասես չմեղադրեցին EUMA-ին: Ընդհուպ մինչև փորձեցին Իրանին ներքաշել այդ ապատեղեկատվական արշավի մեջ, թե բա՝ EUMA-ն Իրանի դեմ հետախուզական գործունեություն է իրականացնում և այլն:
Իսկ հիշո՞ւմ եք՝ ինչ ժամանակաշրջան էր դա, երբ Ադրբեջանը իր քարտեզներով սահման էր գծում, Ռուսաստանն էլ ասում էր՝ ուզո՞ւմ եք օգնեմ, կօգնեմ, խաղաղապահի անվան տակ զորքս բերեմ տեղակայեմ Հայաստանում, ցանկապատը քաշեմ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» գցեմ, վերահսկեմ ու ձեզ պաշտպանեմ:
Այսքանից հետո կարիք չկա, չէ՞, վերծանելու, թե ինչու էր աղմկում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2023-ին EUMA-ի տեղակայման դեմ:
Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում հիմա տիկին Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ, որը օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ, իսկ ավելի ստույգ՝ դրսից ընտրական գործընթացներին միջամտելու դեմ»:

Բաց մի թողեք
Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից
Չկա պայմանավորվածություն, թե կոնկրետ ով պետք է առաջադրվի որպես վարչապետի թեկնածու
Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է