Երևան քաղաքում՝
Ապրիլի 25-ի գիշերը, 26-28-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 25-28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ապրիլի 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Բաց մի թողեք
Սա հրաշալի տարիք է. Լուսինե Թովմասյան. Լուսանկարներ
331-ով պակաս երեխա է ծնվել
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն. Լուսանկար