10/06/2026

EU – Armenia

Ավինյանի «լեգենդար» ասֆալտի ողջ «պերճանքն» ու թշվառությունը․ Լուսանկար

Այս իշխանության քաղաքացիների «համար» արվող թերևս ամենասիրելի գործերից են ասֆալտապատման աշխատանքները։ Տարին 12 ամիս, ամենուր, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից մինչ հեռավոր գյուղեր ասֆալտապատման աշխատանքներ են։

Եվ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ առավոտից երեկո երեսով են տալիս քաղաքացիներին ու մարդկանց աչքը մտցնում իրենց կատարած ասֆալտապատման աշխատանքները, ընդ որում, նաև աշխատանքների մեծածավալ ու ընդգրկուն լինելը, ինչն իբրև թե նախկինում չի եղել։ Էստեղ է սակայն, որ մանիպուլյացիաների պարարտ հող է առկա իշխանությունների համար այս հարցում։

Այո’ նախկինում գուցե լայնածավալ չեն եղել աշխատանքները, բայց ինչի՞ հաշվին` որակով անելու։ Նախկինում ինչ֊որ հատված ասֆալտապատվում էր ու առնվազն մի քանի տարի կարելի էր ձեռք չտալ այդ հատվածին, ոչ հատվածական վերանորոգման, ոչ հիմնանորոգման կարիք չէր լինում։ Իսկ հիմա՞, հիմա նույն հատվածը կարող են տարին 2-3 անգամ «վերանորոգել», էնպես վերանորոգել, որ պարբերաբար դրա կարիքը լինի, իսկ հետո՞, իսկ հետո կարող ենք տեսնել, որ շատ չանցած այդ հատվածը հիմնանորոգման տակ է դրվում։

Փաշինյանական «լեգենդար» ասֆալտի ողջ «պերճանքն» ու թշվառությունը