ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, նեղվելով ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու ձգտումներից, շարունակում է տարբեր պաշտոնյաների շուրթերով սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին:
Այս անգամ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել, թե ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին՝ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, իրենք կկասեցնեն կամ կչեղարկեն գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։
«2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- հայտարարել է Զախարովան:
Հիշեցնենք՝ մինչ այդ նմանատիպ սպառնալիքներ էին հնչեցրել նաև մի շարք այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան