ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ՝ իր աջակցությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին։
Թրամփը հայաստանցի իր գործընկերոջը ներկայացրել է որպես իր ընկեր ու առաջնորդ, որն իր երկիրը դարձնում է ավելի ուժեղ, հարուստ ու ապահով։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։
«Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)։
Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր (endorse) ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի։
Ի դեպ, Թրամփը բացեիբաց ասում է այն, ինչ ես ասում էի երեկ։ Այս ամենի նպատակը, ըստ նրա ներկայացման, Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում»,-գրում է նա։


Բաց մի թողեք
Դեբիլ բամբասանք է. Եթե ես լինեի ФСБ–ի ագենտ, դժվար թե ամեն օր Պուտինին քննադատեի
Գեղեցիկ պատմություններով տուն չեն ջեռուցում․․․ սա այլևս սովորական հայտարարություն էլ չէ
Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում