ԱՄՆ-ի ու Իրանի բանակցային թիմերը պայմանավորվել են հրադադարը 60 օրով երկարաձգելու և միջուկային բանակցությունների շրջանակների շուրջ և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը՝ հայտնում է Axios-ը:
Պարբերականը գրել է, որ Սպիտակ տան ղեկավարը միջնորդներին խնդրել է մի քանի օր մտածել նախքան վերջնական որոշում կայացնելը:
Նշվում է, որ ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի բացում, և Իրանը պետք է ականազերծի նեղուցը 30 օրվա ընթացքում, իսկ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի ծովային շրջափակումը:
Վաշինգտոնը նաև պարտավորվում է վերանայել Իրանի դեմ սահմանափակումները և քննարկել ակտիվների ապասառեցումը:
Ըստ Axios-ի՝ Իրանն էլ պարտավորվում է բանակցություններ վարել միջուկային խնդրի և ուրանի իր պաշարներից հրաժարվելու մասին:
Իրանից դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել։

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»