Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Վարդաբլուր գյուղի տարածքում գտնվող ապօրինի շահագործվող հանքում։
Գյուղացիները մեզ պատմեցին, որ հանքից խճաքար դուրս հանելուց, հանքի մի հատվածը փլվել եւ Ամրակից գյուղի բնակիչ 46 -ամյա Լեւոն Չալաբյանը, ով 2 երեխաների հայր է, մահացել է: Մեզ գյուղացիները պատմեցին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին այդ տարածքում ինչ որ հողեր է գնել, այս հանքից խճաքար են հանել, որ հարթեն Պապիկյանին պատկանող հողատարածքի ճանապարհը:
Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Վարդաբլուրի վարչական ղեկավար Հակոբ Վարդանյանին և Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանին: Բուռն ընտրական քարոզարշավի մեջ գտնվող համայնքապետերը մեր զանգերը թողեցին անպատասխան:
Ամրակից համայնքի վարչական ղեկավար Մարտին Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մահացողը իր համայնքի բնակիչ էր, նոր էր աշխատում այդ հանքում: «Շատ բան չգիտեմ, այդ հանքը գտնվում է Վարդաբլուր համայնքում: Վարդաբլուրում մահացել էր, բերել են ստեղ` հուղարկավորել»:
Հարցին՝ արդյո՞ք հանքը ապօրինի է շահագործվում, և ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանի հետ, համայնքի ղեկավարն ասաց. «Ես չեմ կարող ասել, ճշտեք Վարդաբլուր համայնքի ղեկավարից, հանքը մեր գյուղում չի»:

Բաց մի թողեք
«Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. 2 աշխատակից մնացել է փլատակներում
Ողբերգական դեպք՝ Երևանում, «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, բախվել է շինությանը. Լուսանկար
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին