Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն ոչ բոլոր կալանավորները։ ԿԸՀ-ից տեղեկացանք, որ ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք։
Մյուս դատապարտյալները քվեարկելու են քրեակատարողական հիմնարկներում։ 9 ՔԿՀ-ներում ընտրությունների սկիզբը լինելու է ոչ թե ժամը 08։00-ն, այլ՝ համաձայն ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցի։
Մասնավորապես՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբը 17։00-ն է, «Նուբարաշեն» (10/56 տեղամաս), «Արմավիր» (14/65 տեղամաս), «Սեւան» (26/41 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 11։00-ն, «Վարդաշեն» (10/57 տեղամաս) եւ «Վանաձոր» (23/64 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 14։00-ն։ «Աբովյան» (29/51 տեղամաս) եւ «Գորիս» (34/75 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 15։00-ն։
Իսկ «Արթիկ» ՔԿՀ-ում (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբը 12։00-ն է։ Նշենք, որ ՔԿՀ-ներում ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։

Բաց մի թողեք
Մխիթար Հարությունյան․ Շատ կարևոր է մեծ թվով ընտրողների մասնակցությունը ․․․ Տեսանյութ
Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»
Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ