Այսօր՝ մայիսի 29-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ նշված սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ազատ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածի անունը Լուսինե է և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։
Թե ինչ հանգամանքներում՝ դա արդեն իրավապահները պարզում են։


Բաց մի թողեք
Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»
Որոշ դատապարտյալներ չեն ընտրի
Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ